Փարիզի սարսափելի ահաբեկչությունից հետո Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլը Twitter-ի իր էջից 3 լեզվով ցավակցական ուղերձ է հղել ֆրանսիացիներին։

«Դատապարտում եմ Փարիզի ահաբեկչությունը։ Ֆրանսիայի ժողովրդին ցավակցում եմ։ Վիրավորներին շուտափույթ ապաքինում եմ մաղթում»,-գրել է Աբդուլլահ Գյուլը։