Լեհաստանի Եվրոպական հարցերով նախարար Կոնրադ Շիմանսկին ասել է, որ իր երկիրը չի կարող ԵՄ-ի հաստատած քվոտաներին համապատասխան ներգաղթյալներ ընդունել՝ Փարիզում նոյեմբերի 14-ի լույս 13-ի գիշերը ահաբեկիչների իրականացրած գրոհներից հետո, տեղեկացնում է Gazeta-ն՝ վկայակոչելով Reuters-ին։
Նրա խոսքով, Լեհաստանի նոր կառավարությունը համաձայն չէ քվոտաներին, որոնք ընդունել է նախորդ կառավարությունը եւ «Փարիզի ողբերգական դեպքերի լույսի ներքո քաղաքական հնարավորություն չի տեսնում դրանք իրականացնելու»։





























