Նիդերլանդների իշխանությունները կուժեղացնեն անվտանգությունը երկրի սահմաններին եւ օդանավակայաններում՝ նոյեմբերի 13-ի երեկոյան Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների պատճառով: Այս մասին հայտարարել է այդ երկրի վարչապետ Մարկ Ռյուտեն, հաղորդում է Gazeta-ն՝ վկայակոչելով Reuters-ը:

«Իսլամական պետությունը» մեր թշնամին է: Մենք գտնվում ենք ԻՊ-ի հետ պատերազմական վիճակում: Մենք չենք պատերազմում երկրի, համոզմունքների կամ իսլամի դեմ»,-ասել է նա:

Ռյուտեի խոսքով, «եվրոպական արժեքները, օրենքներն ու կարգերն ավելի ուժեղ են, քան նրանց մոլեռանդությունը»: