Նրանք սովորական մարդիկ էին, ինչպես մենք եւ դուք. տարբերությունն այն է, որ նրանք զինված էին: Այս մասին պատմել է Փարիզում նոյեմբերի 13-ի երեկոյան տեղի ունեցած ահաբեկչությունների ականատես, Europe 1 ռադիոկայանի թղթակիցներից մեկը:
«Նրանք կրակում էին բոլոր ուղղություններով,, ուզում էին որքան հնարավոր է շատ մարդ սպանել: Ես տեսա, թե ինչպես բոլորը նետվեցին գետնին:
Ոմանք ցանկանում էին կանգնել կամ սողալ, բայց նրանց անմիջապես գնդակահարեցին: Մենք նույնպես փորձում էինք փախչել, որպեսզի թաքնվենք գնդակներից: Մենք դուրս վազեցինք դահլիճից, իմ կողքին երկու աղջիկներ ընկան: Նրանց վիրավորեցին, մենք հասանք մինչեւ փողոց եւ տեսանք արյան մեջ ընկած բազմաթիվ մարդկանց: Ընկերուհին, որը կողքիս էր, ամբողջությամբ արյան մեջ էր, մենք կարողացանք վազել մինչեւ փողոցի վերջը, որտեղ մեզ սպասում էին ոստիկանները: Մենք իսկական գազանությունների ականատես եղանք»,-պատմել է նա:





























