Իրանի հարավում սեպտեմբերի 7-ին 5,3 մագնիտուգով երկրաշարժ է տեղի ունեցել, հաղորդում է «ՌԻԱ նովոստին», հղում անելով ԱՄՆ երկրաբանական ծառայությանը:

Սեյսմոլոգների տվյալներով, ստորերկրյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Ֆարս նահանգի հարավ-արեւելյան Լար քաղաքից 65 կմ հեռավորության վրա: Զոհերի ու ավերածությունների մասին տեղեկություններ չկան: