Ռուսաստանի նախագահն իրեն սոցալական հարցերով խորհրդական է նշանակել «Դելավայա Ռոսիա»-ի նախագահ, 39-ամյա Եվգենի Յուրյեւին, Միխայի Զուրաբովի փոխարեն, ով հունվարին դարձել է Ուկրաինայում Ռուսաստանի դեսպան:
Խորհրդականի պաշտոնը միշտ ընկալվել է որպես պատվավոր թոշակառուների պաշտոն, ուստի Զուրաբովն առանձնապես աչքի չէր ընկնում: Յուրյեւի նշանակումը կարող է նախընտրական բնույթ կրել, քանի որ ներկայումս նախագահը չունի այնպիսի մի մարմին, որը կարող է զբաղվել սոցիալական հարցերով:
Եվգենի Յուրյեւը ծանոթացել է Մեդվեդեւի հետ, երբ վերջինս դեռ նախագահ չէր:





























