Իտալական Camal դիզայնի կենտրոնը, որը 2008 թվականին ստեղծել են Fiat-ի, Bertone-ի եւ Ferrari-ի նախկին աշխատակիցները, հայտարարել է Ramusa (իտալական բարբառից թարգմաբար՝ «օձ») հիբրիդային ամենագնացի մշակման մասին: Նորույթը կկառուցեն 1991 թվականի Bugatti EB110-ի բազայի վրա: Կօգտագործվի նաեւ այդ մոդելի բենզինե շարժիչը:
Ramusa-ն 3.5 լիտր ծավալով բենզինե, ինչպես նաեւ էլեկտրական շարժիչ կունենա: Դրանց ընդհանուր հզորությունը կկազմի շուրջ 800 ձիաուժ: Ramusa-ն թեթեւ պլաստիկե թափք կունենա:
Ըստ motor.ru-ի, իրական նախատիպի թողարկման ժամկետների, ինչպես նաեւ դրա սերիական արտադրության հնարավորության մասին ոչինչ չի նշվում:



































