Audi ընկերությունը ընթացիկ տարում Ֆրանկֆուրտի ավտոմոբիլային ցուցահանդեսին հպանցիկ ցուցադրել է իր նոր մշակումը`  H-Tron quattro-ն: Լուրերի համաձայն, հաջորդ անգամ այդ նախատիպը կկարողանան տեսնել Դեթրոյթի ավտոցուցահանդեսի այցելուները    North American International Auto Show 2016-ի շրջանակում:

Կոնցեպտ կարը ստեղծվել է  Q6 2018 մոդելային շարքի մոդելի հիմքի վրա:  Հիմնական էլեկտրական ագրեգատից բացի, նորույթը կարող է ջրածնային շարժիչ ստանալ, տեղեկացնում է  Daily Motor-ը:

Էլեկտրական տարբերակի դեպքում H-Tron quattro-ն լիթիում-իոնային լրակազմ կստանա եւ երեք էլեկտրական շարժիչ: Սարքի գումարային հզորությունը կկազմի   429 ձիաուժ, սակայն ապագայում կարող է ավելի մեծ լինել, մոտ 496 «ձիաուժ» եւ 800 Нм պտույտի պահ:

Երեք հզոր էլեկտրական շարժիչի հաշվին նորույթն ի վիճակի կլինի 4,6 վայրկյանի ընթացքում տեղից շարժվել  100 կմ/ժ արագությամբ: Էլեկտրակարի «մաքսիմալը» կկազմի ժամում   210 կմ:

Միաժամանակ նորույթի  պահուստային ընթացքը այսօրվա դրությամբ ամենամեծերից է լինելու` մեկ լիցքավորման մեջ   500 կմ: