Land Rover Defender ամենագնացի հազվագյուտ երկումիլիոնանոց նմուշը վաճառվել է Bonhams աճուրդային տանը: Ավտոմեքենային վերջնական արժեքն է եղել 400 հազար ֆունտ սթերլինգ, ինչը համարժեք է 549 հազար եվրոյի:
Ինչպես հայտնում է Autocar-ը, սակարկությունները սկսվել են 20 հազար ֆունտից (27 հազար եվրո) ու արագ անցել 200 հազար ֆունտի (274 հազար եվրո) նիշը: Մեքենայի համար 400 հազար ֆունտ է առաջարկել Կատարի բնակիչը, որի անունը չեն հայտնում, հայտնել է Motor-ը:
Ավտոմեքենայի վաճառքից ստացված ամբողջ գոմարը տրամադրվելու է բարեգործական նպատակներով՝ մասնավորապես «Կարմիր խաչի ու Կարմիր կիսալուսնի միջազգային շարժում» ու կենդանիների պաշտպանության Born Free Foundation կազմակերպությունենրին:
Land Rover ընկերությունը երկումիլիոնանոց նմուշը պատվիրել էր հունիսին: Մեքենան երեք դռնանի է ու արծաթագույն: Ավտոմեքենայում կա ցուցանակ՝ հեռուստավարողներ Բեար Գրիլսի ու Ադամ Հենսոնի, նախկին մրցարշավորդ Հուբերթ Աուրիոլյայի ու Jaguar Land Rover խմբի ղեկավար Ռալֆ Սփեթի ստորագրություններով: Կա նաեւ ցուցանակ, որի վրա գրված է մեքենայի շարքային համարը:
Ընկերությունը արդեն 67 տարի է թողարկում է Defender ամենագնացը: Դեկտեմբերին մոդելի արտադրությունը դադարեցվել է:




























