Ամերիկյան Consumer Reports պարբերականը հրապարակել է 2015-ի ամենավատ մեքենաների ցուցակը: Լրագրողներն ու փորձագետները կազմել են այն մեքենաների ցուցակը, որոնք փորձարկել են:  

Consumer Reports-ի լրագրողները թեստերի ընթացքում մեքենաները գնահատում են ըստ բազմաթիվ չափանիշների`   1-ից 100 միավորանոց սանդղակով: Վատագույն մեքենաների վարկանիշային աղյուսակում հայտնվում են անբավարար ձայնամեկուսացման, վատ վառելիքախնայողության եւ այլնի պատճառով ամենաքիչ միավոր հավաքածները, տեղեկացնում է Motor-ը:

 Toyota Yaris հեչբեքը թեստերի արդյունքում 47 միավոր է հավաքել:  Consumer Reports-ի մասնագետները նշել են սրահի նեղվածքը, վատ ձայնամեկուսացումը եւ ղեկի մոտ նստելու անհարմարությունը: Այդ ամենին ի հավելումն, լրագրողները հայտնել են վատ դինամիկ ցուցանիշների մասին եւ դժգոհություն են հայտնել չորսդիապազոնային ավտոմատ փոխանցման տուփից այն դեպքում, երբ ԱՄՆ-ում  «Յարիսի» մրցակիցների մեծամասնությունը վեցաստիճանանի տուփեր ունի:  

Toyota-ին պատկանող  Scion ապրանքանիշի tC կուպեն  44 միավոր է ստացել: Consumer Reports-ում բացասաբար են արտահայտվել ընթացքի սահունության վերաբերյալ, չափազանց կարծր կախոցի, ծանրացված ղեկի, վատ ձայնամեկուսացման եւ ղեկի առաջ նստելու անհարմարության: 

Փորձարկման արդյունքում երեսունհինգ միավոր է ստացել  Mitsubishi i-MiEV-ի էլեկտրակարը: Էլեկտրամեքենան ցածր գնահատականի է արժանացել ընթացքի միջակ որակի, վատ դինամիկ բնութագրերի եւ հնացած ներքին ձեւավորման պատճառով: 

Mitsubishi-ի եւս մեկ մոդել` Mirage հեչբեքը Consumer Reports-ի փորձարկումներում 29 միավոր է ստացել: Հինգդռնանի մեքենան ոչ գովասանական կարծիքների է արժանացել երեքցիլինդրային շարժիչի թրթռալու եւ վատ կառավարելիության պատճառով: Չնայած պարբերականում Mirage-ը «դանդաղաշարժ եւ աղմկոտ» են անվանել, Consumer Reports-ից նշել են, որ լրագրողները փորձարկել են չթարմացված տարբերակը: Նորացված հեչբեքը մեկնարկել է նոյեմբերին Լոս Անջելեսի ավտոսալոնում: