Ռուսական «ԱվտոՎազ» ընկերության Lada 4x4 Urban ավտոմեքենան առաջին անգամ դուրս է եկել Եվրոպայի շուկա: Ներկայում այն մեծ տարածում ունի Գերմանիայից վարորդների շրջանում: Այս մասին հաղորդել են «ԱվտոՎազ»-ի ներկայացուցիչները:
Ընթացիկ տարեսկզբից շուրջ 1.100 Lada է վաճառվել: Ամենից շատ պահանջարկ ունեն ամենագնացները, հատկապես՝ Նիվան:
4x4 Urban մոդելն առանձնանում է ինքնատիպ արտաքին տեսքով, ինչպես նաեւ լրացուցիչ բնութագրերով: Մեքենան 1.7 լիտր ծավալով 83 ձիաուժ հզորությամբ շարժիչ ունի: Այն համապատասխանում է Եվրո 6-ի ստանդարտներին:
Ըստ Planet Today-ի, ռուսական շուկայում մեքենան արժե 479 հազար ռուբլի, իսկ Գերմանիայից գնորդներն այն կարող են ձեռք բերել 920 հազար ռուբլով (11.990 եվրո):



























