Mitsubishi ճապոնական ավտոմոբիլային կորպորացիան պաշտոնապես ներկայացրել է իր ASX 2016 քրոսօվերի նորացված տարբերակը: ԱՄՆ ավտոշուկայում տվյալ մոդելը հայտնի է Outlander Sport անունով:

Կազմակերպված ռեսթայլինգային արշավի շրջանակում քրոսօվերը ձեռք է բերել թափքի նոր առաջնամաս, որտեղ փոխվել է ռադիոտորային ցանցը ու բամպերը, նաեւ օպտիկան: Նորույթը ստացել է նոր հակամառախուղային լուսարձակներ, նորացված կողքի հայելիներ, նաեւ 18 դյույմանոց անվասկավառակներ:

Գնորդների համար հասանելի կլինեն նոր ASX 2016 քրոսօվերի երեք գունային գամմաները, հայտնում է Daily Motor-ը:

Հյուսիսային Ամերիկայի ավտոշուկայում քրոսօվերի արժեքը կկազմի 15 հազար 595 դոլար՝ բազային կոմպլեկտավորման համար: Առայժմ չեն հայտնում, թե հատկապես երբ է սկսվելու նորույթի պաշտոնական վաճառքը: