Մեծ Բրիտանիայում Honda-ի մատակարարները ամանորյա տոներին հաճախորդներին անվճար բաժանելու են AlcoSense ընկերության ալկոհոլային թեստեր, հայտնում է motor.ru-ն: Ընկերությունները համատեղ հետազոտություն են անցկացրել, որը ցույց է տվել, որ տոն օրերին հարցվածների 26.5 տոկոսը առնվազն մեկ անգամ պատրաստվում է խնջույքից հետո ղեկին նստել: Հարցվածների 62.75 տոկոսը նշել է, որ խմել սկսելու է դեռ տանը՝ նախքան գիշերային ակումբ կամ հյուր գնալը:

Բրիտանացի վարորդների համար ալկոհոլի թույլատրելի նորման 0.8 պրոմիլն է: