Վաշինգտոնում կայանալու է ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների քննարկումն ու ազդեցությունը տարածաշրջանում ընթացող գործընթացների վրա: Սեպտեմբերի 21-ին Իրս հիմնադրամում կայանալու է «ԱՄՆ-Թուրքիա անկայուն հարաբերությունների վերացումն ու Անկարայի ռազմավարական ուղղվածության արտացոլումը» քննարկումը: Միջոցառմանը նախատեսվում է քննարկել ԱՄՆ-ի եւ Թուրքիայի հարաբերությունները, դրանց դերը Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման վրա, Հայոց ցեղասպանության եւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման խնդիրները:

Հիմնական զեկուցողների շարքում են փորձագետ Արիել Քոենը, Սալլի ՄքՆամարան, Ջեյմս Ֆիլիպսը եւ Թեդ Բրոմունդը: