Volkswagen գերմանական ավտոարտադրողը կհրաժարվի Das Auto (մեքենա) գովազդային կարգախոսից:

Ինչպես հայտնում է Reuters-ը, այդ քայլը կդառնա այն միջոցներից մեկը, որը ձեռնարկվում է ապրանքանիշի վարկաիշը փրկելու համար, որը տուժել էր դիզելային սկանդալի պատճառով:

Ընկերության ներկայացուցիչը նշել է, որ դեռեւս վաղ է «թաղել» կարգախոսը, որն օգտագործվում է 2007թ.-ից, սակայն հաստատել է, որ Das Auto-ն նոր գովազդային արշավում չի գործածվելու: Գովազդում լինելու է միայն Volkswagen բառը: