eBay առցանց աճուրդում 2000թ. արտադրության Lotus 340R հազվագյուտ սպորտային մեքենայի վաճառքի մասին հայտարարություն է հայտնվել: Վաճառողը նշել է, որ «կոլեկցիոն» մեքենան գնահատվում է 75 հազար դոլար:

Lotus 340R-ը պատրաստված է Elise մոդելի բազայի վրա, որից տարբերվում է դռների բավակայությամբ եւ տանիքի հատուկ թափքով: Մեքենայի քաշը 701 կգ է: Lotus 340R-ը ունի 1.8 լիտր ծավալով մոդերնիզացված Rover շարժիչով, որը զարգացնում է 179 ձիաուժ արագություն: Մեքենան ունի 5 աստիճանի մեխանիկական փոխանցման տուփ: Ընդհանուր առմամբ արտադրվել է 340 նման մեքենա, հայտնում է Motor-ը: