American Honda Motor Co., Inc. ընկերության դուստր ձեռնարկություն Honda Aircraft-ը հայտնել է HondaJet օդանավերի մատակարարումների մեկնարկի մասին: Այս մասին ասված է դեկտեմբերի 24-ին ընկերության հրապարակած մամուլի հաղորդագրության մեջ:
Համաձայն այդ տեղեկությունների՝ օդանավերը վաճառվելու են Հյուսիսային եւ Հարավային Ամերիկաներում եւ Եվրոպայում 11 երկրներում գործող մատակարարող ցանցի միջոցով: HondaJet-ը մի շարք տեխնիկական նորարարություններից բացի թեւերի տակ շարժիչի ամրացման յուրահատուկ միջոց է կիրառել, որի շնորհիվ աղմուկը պակասում է, եւ սրահում լրացուցիչ տարածք է ստեղծվում: Բիզնես դասի օդանավի մոտավոր գինը 4.5 մլն դոլար է:
Օդանավը կարող է զարգացնել ավելի քան 770 կմ/ժ արագություն եւ հավաքել մինչեւ 13 հազար մետր բարձրություն: Թռիչքի առավելագույն հեռավորությունը մոտ 2,2 հազար կմ է: Օդանավի առաջին փորձարկումը կայացել է 2014թ. հունիսին:




























