Համացանցում հայտնվել են Honda ընկերության նոր մինիվենի պատենտային լուսանկարները, որոնց վրա կարող է պատկերված լինել հաջորդ սերնդի Odyssey մոդելը: Նկարազարդումները հրապարակել է AutoGuide պարբերականը:

Ըստ պատկերների՝ մինիվենը պատրաստված է Honda Concept M նախատիպի ոճով, որը 2013 թ. ապրիլին ցուցադրվել էր Շանհայի ավտոսալոնում: Կոնցեպտ քարը ներկայացվում էր որպես չինական ավտոշուկայի համար ապրանքային մոդելի նախատիպ: Մինիվենի արտադրությունը պետք է մեկնարկեր 2014 թ., սակայն մեքենան այդպես էլ չէր մտել հոսքագիծ, հայտնում է Motor–ը:

Նախնական տվյալներով, նոր Odyssey-ի դեբյուտը կկայանա 2016 թ.: Ավելի վաղ հայտնել էին, որ ճապոնական ապրանքանիշի ղեկավարությունը քննարկում է մինիվենը լիահաղորդ համակարգով սարքավորելու հավանականությունը:

Ներկայիս Honda Odyssey-ը կոմպլեկտավորված է 3.5 լիտրանոց 248 ձիաուժ հզորությամբ V6 բենզինե շարժիչով, որն աշխատում է վեցաստիճանանի ավտոմատ փոխանցման տուփով: ԱՄՆ –ում մինիվենի գները սկսվում են 29.2 հազար դոլարից: