Իտալական Ferrari ընկերության հյուսիսամերիկյան մանսաճյուղը հետ է կանչում California T մոդելի 185 մարզական մեքենա: Պատճառը հրդեհի վտանգն է, որը կարող է բռնկվել ցածր ճնշման վառելիքային խողովակների սխալ միացման դեպքում բենզինի արտահոսքի հետեւանքով:

Համապատասխան խորհուրդ է հրապարակել Մայրուղիների անվտանգ երթեւեկության ազգային վարչությունը, հայտնում է Bloomberg-ը:

2016 մոդելային տարվա ավտոմեքենաները՝ 230 հազար դոլար նվազագույն գնով արտադրվել են սեպտեմբեր- նոյեմբեր ժամանակահատվածում: Անհրաժեշտ փոխարինող ավտոմասերը դիլերները անվճար են տրամադրելու, հայտնում է Gazeta–ն:

Բուն Ferrari –ում նշում են, որ խնդիրը կարող է կապակցված լինել մատակարարից ստացած դետալի արտադրական խոտանով: