Չորրորդ տարին անընդմեջ աշխարհում մեքենաների ամենատարածված ապրանքանիշը կարող է դառնալ Toyota-ն: 2015-ի 11 ամիսների ընթացքում նրա վաճառքը կազմել է 9,2 մլն մեքենա, իսկ դեկտեմբերին հազիվ թե որեւէ մեկը գերազանցի այդ ցուցանիշը, տեղեկացնում է Nikkei Asian Review թերթը:
Եվ չնայած վաճառքի ընդհանուր թիվը 1 տոկոսով պակասել է անցյալ տարվա համեմատ, վարկանիշում երկրորդ տեղը զբաղեցնող Volkswagen-ի ցուցանիշի նկատմամբ տարբերությունը զգալի է: Գերմանական ավտոկոնցեռնը 11 ամսվա ընթացքում 9,09 մլն մեքենա է վաճառել. 2015-ին վաճառքը բավականին արագ է անկում ապրել այդ ապրանքանիշի շուրջը սկանդալի հետեւանքով, տեղեկացնում է RG-ը:
Համաշխարհային երկու գլխավոր մրցակիցների միջեւ այդ տարբերությունը միայն աճում է. հունվարից հոկտեմբերը ներառյալ այն կազմել է 90 հազար ավտոմեքենա: Դրանից պարբերականը եզրակացնում է, որ միայն դեկտեմբերին Volkswagen-ը չի կարողանա հաղթահարել այդ տարբերությունը:




























