Սերբիայում նոր ավտոկոնցեռն է հիմնադրվել, որը պատրաստվում է արտադրել ինչպես կոմպակտ մեքենաներ, այնպես էլ ամենագնացներ եւ սուպերքարեր: Ակնկալվում է, որ Aqos ավտոընկերության առաջին մոդելը կհայտնվի Ժնեւի ավտոսրահում, հայտնում է Auto Motor und Sport-ը: Aqos-ի հիմնադիրն է դիզայներ Սաշա Միլովանշեւիչը:
Ապրանքանիշը կարտադրի 7 մոդել: Բազային մոդելը կլինի Aqos 25 կոմպակտ մեքենան՝ 3.85 մ երկարությամբ եւ 940 կգ քաշով: Այն կունենա 1.2 լիտր ծավալով շարժիչ, որի առավելագույն արագությունը 185կմ/ժ է:
Մեկ աստիճան բարձր կլինի երեքդռնանի Vale 45-ը, որի երկարությունը 4 մ-ից ավելի կլինի: Հեչբեքը կունենա 1.4 լիտր ծավալով, 180 ձիաուժ հզորությամբ տուրբո շարժիչ, որի արագությունը կկազմի 235 կմ/ժ, հայտնում է Motor-ը:
Ընկերությունը կարտադրի նաեւ Zulu 60 սպորտային կուպե, երկու կամ չորսդռնանի Aqos Fastback, երկտեղանի Aqos Javier սպորտքար, Peja 4XL Off Road ամենագնաց, իսկ ֆլագմանը կլինի PM սուպերքարը:



































