Hyundai ընկերությունը մտադիր է ջրածնային շարժիչով նոր ամենագնաց թողարկել: Այդ մասին տեղեկացնում է Autocar պարբերականը` վկայակոչելով  Hyundai-Kia-ի ջրածնային ագրեգատների բաժնի ղեկավար Սա Հուն Կիմային: 

Ենթադրվում է, որ նորույթը կկարողանա առանց լրացուցիչ լիցքավորման ավելի քան   800 կմ անցնել, իսկ առավելագույն արագությունը կկազմի ժամում  180 կմ: 

Այս պահին հարավկորեական ավտոարտադրողը ջրածնային ընդամենը մեկ մոդել է առաջարկում` Hyundai Tucson Fuel Cell ամենագնացը: Ամենագնացը զինված է  136 ձիաուժ հզորությամբ էլեկտրաշարժիչով եւ լիթիում-իոնային մարտկոցների համալիրով, որոնց համար էներգիան արտադրվում է ջրածնի եւ թթվածնի միջեւ քիմիական ռեակցիայի արդյունքում: 

Մոդելի ընթացքի հայտարարված պահուստը կազմում է   594 կմ, իսկ առավելագույն արագությունը` ժամում 161 կմ: