Tesla Motors ընկերությունը զեղչերի եւ բոնուսների շրջանակներում իր հաճախորդին կնվիրի Model S P90D մոդելի նոր սեդան, հայտնում է Motor-ը՝ վկայակոչելով Electrek-ը:
Որպես մրցանակ՝ երջանիկ ամերիկացին կստանա 2 էլեկտրաշարժիչով Tesla Model S P90D սեդան, որոնց ընդհանուր հզորությունը կազմում է 700 ձիաուժ: Մեքենան հագեցած է Ludicrous Mode գործառույթով, կարող է 2.9 վայրկյանում տեղից զարգացնել մինչեւ 96 կմ/ժ արագություն: ԱՄՆ-ում այդ մեքենայի գինը սկսվում է 130 հազար դոլարից:
Բացի այդ, Wei70644-ը կունենա Powerwall սարքը, որի օգնությամբ կենցաղային էլեկտրացանցից իրականացվում է մարտկոցի լիցք:




























