Թուրքիայում «աշխատող լրագրողի» օրվա առթիվ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ուղերձը սոցկայքերում մեծ արձագանք է գտել։

Թուրքական Cumhiyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայում «աշխատող լրագրողի» օրվա առթիվ Էրդողանի հայտարարության մեջ նշվել է, թե լրատվամիջոցները պետք է ազատ ու անկախ լինեն։ «Որքան որ ազատ լինեն լրատվամիջոցներն ու լրագրողները, այդ երկրում այնքան ուժեղ կլինի ժողովորդավարությունը»,-ասել է Էրդողանը։

Սոցկայքերում անլուրջ են վերաբերվել Էրդողանի այս հայտարարությանն ու հիշեցրել Էրդողանին վիրավորելու մեղադրանքով հարյուրավոր լրագրողների դեմ դատական հայցերը։