Թուրքական Birzamanlar Yayincilik հրատարակչության եւ Լոնդոնի «Կոմիտաս» ինստիտուտի համատեղ աշխատանքով, հրատարակվել է Վանի Աղթամարի Ս.Խաչի մասին պատմող երկլեզու աշխատություն։

«Աղթամար. Միջնադարյան հայկական ճարտարապետության զարդը» գիրքը սեպտեմբերի 17-ին Վանում եւ սեպտեմբերի 21-ին էլ Ստամբուլում կներկայացվի ընթերցողին։

Գրքի կազմողներն են լոնդոնաբնակ Արա Սարաֆյանը եւ Օսման Քոքերը։ Գրքում ներկայացված է Ստեփան Մնացականյանի ուսումնասիրությունը։

Գիրքը կազմված է 168 էջից, որի մեջ ընդգրկված են 68 գունավոր լուսանկար եւ 19 քարտեզ։