Ադրբեջանի ԱԳՆ-ում նեղացել են «Զվեզդա» հեռուստաալիքից:

Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, վիրավորանքի առիթը Հայաստանի Զինված ուժերին նվիրված ռեպորտաժն է, որտեղ խոսվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության՝ Արցախի մասին:

Դա առաջացրել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիեւի վրդովմունքը: Նրա խոսքով, Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանատունը «Զվեզդա» հեռուստաալիքի ղեկավարությանը կտեղեկացնի ադրբեջանական կողմից դժգոհության մասին:

Հիշեցնենք, որ «Զվեզդա» մեդիախմբին պատկանող «Զվեզդա» ալիքը Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական հեռուստաալիքն է: