Ուկրաինայի Գերագույն Ռադա որոշման նախագիծ են մտցրել Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ առանց վիզայի ռեժիմի մասին, տեղեկացնում է «112 Ուկրաինան»: 

Պարբերականի տեղեկության համաձայն,   Ուկրաինայի նախարարների խորհրդին ուղղված դիմումի վերաբերյալ որոշման նախագծով առաջարկվում է դադարեցնել Ուկրաինայի եւ Ռուսաստանի քաղաքացիների առանց վիզայի ուղերությունների մասին Ուկրաինայի եւ Ռուսաստանի կառավարությունների միջեւ կնքված համաձայնագրի գործողությունը: Նախագիծը գրանցված է   4030 համարի տակ, որոշման տեքստը դեռեւս չի հրապարակվել: 

Ավելի վաղ Ուկրաինայի ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսանդր Տուրչինովը հայտնել էր եկող տարվանից Ռուսաստանի հետ վիզային նոր ռեժիմ մտցնելու անհրաժեշտության մասին: 

Նա նաեւ հավելել է, որ գիտե, որ շատ ուկրաինացիներ գտնվում են Ռուսաստանի տարածքում եւ հասկանում է, որ «անմիջապես համարժեք գործողություններ կլինեն Ռուսաստանի կողմից»: