Գերմանիայի ոստիկանությունը հետաքննում է մեկ օր առաջ ձերբակալված 2 տղամարդկանց հնարավոր կապը Փարիզում  նոյեմբերի 13-ին տեղի ունեցած ահաբեկչությունների հետ: Նրանց կասկածում են նաեւ Բեռլինում հարձակումներ նախապատրաստելու մեջ:

«Մենք պարզում ենք, թե նրանք կապ ունեն արդյոք Փարիզի ահաբեկչությունների հետ»,- ասել է ոստիկանության ներկայացուցիչ Ստեֆան Ռեդլիխը, փոխանցում է Reuters-ը:

Ավելի վաղ ոստիկանությունը Բեռլինում եւ Հանովերում կաթոլիկ դիմակահանդեսի ժամանակ ձերբակալել էր 2 տղամարդու, որոնց կասկածում են ԻՊ ահաբեկչական խմբավորման հետ կապ ունենալու մեջ: