Բրիտանիայի Ռեդինգ քաղաքի բնակիչ Մարեք Քրյուգերը այրվել է լիցքավորման դրած iPhone 5-ի պատճառով բռնկված հրդեհի ժամանակ, հայտնում է The Independent-ը:

Տղամարդը ուղեղի քաղցկեղ ուներ, որի պատճառով նրա մարմնի ձախ կողմն ամբողջովին կաթվածահար էր եղել, եւ նա չէր կարողացել վեր կենալ անկողնուց, փոխանցում է Lenta-ն:

Երբ Քրյուգերը սմարթֆոնը թողել էր անկողնու ծածկոցի վրա, մարտկոցը տաքացել էր եւ հրդեհի պատճառ դարձել: