Սիրիայի իշխանությունները մտադիր են հակազդել ցանկացած ռազմական միջամտության: Այդ մասին հայտնել է արտգործնախարար Վալիդ Մուալլեմը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին: 

«Առանց ՍԱՀ կառավարության համաձայնության, ցանկացած միջամտություն կընկալվի որպես ագրեսիա: Այդ պատճառով ստիպված կլինենք միջամտողներին դագաղներում տուն ուղարկել», — հայտնել է Մուալլեմը:

Նախարարը նաեւ հայտնել է, որ խաղաղ կարգավորման բանակցություններին կառավարական կողմը մտադիր չէ «ուրվականների հետ խոսել»: