Գվինեայում ընդդիմության հանրահավաքային բախումների ժամանակ զոհվել է լրագրող Էլ-Հաջ Մուհամմեդ Դիալլոն, տեղեկացնում է Gazeta-ն` վկայակոչելով   Associated Press-ին:

Թղթակիցը լրատվական Guinee 7 պորտալի աշխատակից էր: Նա սպանվել է կրծքին կրակոցից: Իշխանությունները հայտնել են, որ հետաքննություն է սկսվել: 

Բախումները երկրի մայրաքաղաք Կոնակրիում սկսվել էին ընդդիմադիր Մամադու Ուրի Բայի տարագրությունից վերադառնալուց հետո: