Պակիստանում Քվեթթեում պայթյունից առնվազն ինը մարդ է զոհվել, տեղեկացնում է   Daily Pakistan-ը` վկայակոչելով իշխանությունների հայտարարությունը:  

Պայթյունը տեղի է ունեցել քաղաքի առեւտրական կենտրոնում: Այն իրականացվել է մահապարտ ահաբեկչի կողմից այն պահին, երբ նրա կողքին սահմանապահ ծառայության պահակախումբն էր:  

Զոհվածների թվում են սահմանամերձ ծառայության երեք աշխատակից: Հաղորդվում է նաեւ 40 վիրավորի մասին, որոնց թվում երեք ոստիկան կա: 

Պայթյունի պատասխանատվությունը ստանձնել է  «Թեհրիք-ե Թալիբան Պակիստան» խմբավորումը: Այն միավորված չէ աֆղանական «Թալիբանի» հետ, սակայն սերտորեն համագործակցում է նրա հետ, տեղեկացնում է Gazeta-ն: