Ավստրիական Ալպերում ձնահյուսի հետեւանքով Չեխիայից  12 դահուկորդ ձյան տակ է մնացել, տեղեկացնում է Gazeta-ն` վկայակոչելով Associated Press-ին:

Ոստիկանության ներկայացուցիչ Հելմուտ Շուլցի խոսքով, դահուկորդներից  «ոմանք» զոհվել են, սակայն զոհերի ճշգրիտ թիվը չի նշվում:

Նա նաեւ հայտնել է, որ միջադեպը տեղի է ունեցել Թիրոլ երկրամասի վարչական կենտրոն Ինսբրուկ քաղաքից  30 կմ դեպի հարավ-արեւելք ընկած տարածքում: