Ամերիկյան Թենեսի նահանգի անչափահասների գործերով դատարանը 11-ամյա տղային ազատազրկման են դատապարտել՝ պոմպային զենքից 8-ամյա հարեւանուհուն գնդակահարելու մեղադրանքով, որն այդ պահին խաղալիս է եղել իրենց տան պատուհանի տակ։
Միջադեպը տեղի է ունեցել 2015-ի հոկտեմբերի 3-ին, Ուայթ Փեյն քաղաքում։ 8-ամյա Մաքայլա Դայերը խաղալիս է եղել իր հասակակից աղջիկների հետ։ Նրա 11-ամյա հարեւանը իրենց տան պատուհանից խնդրել է ցույց տալ շնիկներին։ Երբ աղջիկը մերժել է, տղան նրա վրա է ուղղել հոր հրացանը։ Մաքայլան ծիծաղել է՝ ասելով, որ զենքն իսկական չէ։ Այդ ժամանակ տղան կրակել է։ Գնդակը դիպել է աղջնակի գլխին եւ նա տեղում մահացել է։
Ջեֆերսոնի շրջանի դատավոր Դենիս Ռոաչը տղային մեղավոր է ճանաչել կանխամտածված սպանության մեջ եւ նրան ազատազրկման դատապարտել մինչեւ 19 տարեկանը լրանալը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»։
«Կանխամտածված սպանությունից հետո չի կարելի երեխային թողնել հասարակության մեջ»,-ասել է դատավորը։
Գործի նյութերում նշվում է, որ հայրն ու պապը տղային սովորեցրել են զենքի գործածության անվտանգության տեխնիկան։




























