Իսպանիայում 7 մարդ է ձերբակալվել, որոնց ոստիկանությունը կասկածում է «Ալ Քաիդա» եւ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումների հետ կապ ունենալու մեջ: Այս մասին հաղորդել են երկրի իշխանությունները:

Կասկածյալների ձերբակալություններն իրականացվել են Ալիկանտեում, Վալենսիայում եւ Սեուտում:

Ըստ «Ռոսիյսկայա գազետա»-ի, ձերբակալվածներից 4-ն Իսպանիայի քաղաքացիներ են, մյուսները՝ Մարոկկոյի եւ Սիրիայի:

Իրավապահների տվյալներով, բոլորն են ներագրավված են եղել Սիրիայի եւ Իրաքի տարածքում գործող ահաբեկչական խմբավորումների կազմում: