Հնդկաստանի հարավում ընձառյուծը մտել է տեղի դպրոցի շենքը եւ վիրավորել 5 մարդու, հայտնում է Gazeta –ն՝ վկայակոչելով India.com-ը։

«Մենք պետական դպրոցից զանգ էինք ստացել այն մասին, որ ընձառյուծը ցատկել է ցանկապատի վրայով, եւ տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես է նա մտնում դատարկ դասարանը»,- ասված է բնության պաշտպանության ծառայության հայտարարության մեջ։

Միջադեպը տեղի է ունեցել կիրակի, երբ դպրոցում աշակերտներ չեն եղել։ 5 տուժածներից մեկը հոսպիտալացվել է լուրջ վնասվածքներով։

Բնության պաշտպանության ծառայության աշխատակիցները հանգստացնող են ներարկել կենդանուն եւ տեղափոխել կենդանաբանական այգի։