Իրաքում «Իսլամական պետություն» խմբավորման ղեկավարներից մեկի այրուն ԱՄՆ իշխանությունները մեղադրանք են ներկայացրել հանցավոր արարքներին աջակցելու մեջ, որոնց հետեւանքով մահացել է ամերիկուհի Քայլա Մյուլերը: Կնոջը պահում էին գերության մեջ, որտեղ նրան բռնաբարում էր ԻՊ ղեկավար Աբու Բաքր ալ -Բաղդադին , հայտնում է Միացյալ նահանգների արդարադատության նախարարությունը:

25-ամյա Նիսրին Ասադ Իբրահիմ Բախարը, որը հայտնի է նաեւ որպես Ումմ Սայաֆ, Իրաքի քաղաքացի է: Նրա ամուսնուն՝ Աբու Սայաֆին, ոչնչացրել են 2015 թ. մայիսին հատուկ գործողության արդյունքում:

Ըստ ձեւակերպված մեղադրանքի, Ումմ Սայաֆն ու այլ անձինք հանցավոր դավադրություն էին կազմակերպել, որպեսզի աջակցեն «Իսլամական պետությանը» ու այդ դավադրության հետեւանքով զոհվել է Մյուլերը, հայտնում է Lenta–ն:

Քրդերի ու եզդիների համայնքներին պատկանող երկու երիտասարդ կանանց տված ցուցմունքների համաձայն՝ նրանց զինյալները առեւանգել էին Իրաքի հյուսիսում գտնվող մի գյուղից  և  տարել էին Սիրիայում գտնվող ինչ –որ բանտ, որտեղ նրանց պահում էին Մյուլերի հետ միասին:

2014 թ. սեպտեմբերին Մյուլերը ու երկու եզդուհիների ԻՊ բանտից տեղափոխել էին  Աբու Սայֆի ու նրա կնոջ հսկողության տակ: Սայաֆը, որը ենթարկվում էր անմիջապես ահաբեկիչների ղեկավար Աբու Բաքր ալ Բաղդադիին, ԻՊ  «նավթի ու գազի նախարարն» էր, իսկ մինչ այդ  էլ լրատվամիջոցների համար էր պատասխանատու:

Ահաբեկիչ ամուսիններն իրենց տանն էին պահում այդ երեք կանանց՝ մյուս գերիների հետ միասին: Նրանց պահում էին փականքի տակ , ձեռքերը   շղթայված: Բաղդադին  ամերիկուհուն ստիպում էր իր հետ սեքսով զբաղվել, իսկ Ումմ Սայաֆն էլ կանանց սպառնում էր անհնազանդության դեպքում սպանել նրանց:

2015 թ. մայիսի 15-ին Աբու Սայաֆը ոչնչացվել է, իսկ նրա կինը ձերբակալվել ու հիմա գտնվոմ է իրաքյան բանտում: ՀԴՎ գործակալների մասնակցությամբ հետաքննության ընթացքում կինը խոստովանել է, որ իր ընտանիքը առաջ պատկանում էր իրաքյան «Ալ Կաիդային», որը հետագայում դարձել է ԻՊ: