Կանադայի կառավարությունը մտադիր է դադարեցնել ԻՊ խմբավորման դեպ երկրի զինված ուժերի ռազմական գործողությունները։ Այս մասին Օտտավայում հայտնել է երկրի վարչապետ Ջասթին Թրյուդոն։

Թրյուդոյի խոսքով՝ Կանադայի առաքելությունը կավարտվի փետրվարի 22-ին։ Ընդ որում, CBC հեռուստաալիքի փոխանցմամբ, Կանադան մտադիր է  Իրաքի զինված ուժերին մարզող հրահանգիչների հաշվին մեծացնել իր զինվորականների թիվը տարածաշրջանում։ Հեռուստաալիքի տեղեկություններով՝ հիմա մոտ 600 կանադացի զինվորականներ եւ մոտ 70 հատուկ ջոկատայիններ մասնակցում են քրդական խմբավորումների նախապատրաստությանը, փոխանցում է RG-ն։

Թրյուդոն նաեւ հայտնել է, որ Կանադան շարունակելու է էական դեր խաղալ ԻՊ-ի դեմ պայքարում մասնավորապես հումանիտար առաքելությունների հաշվին։