Թայվանի հարավում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 40-ի, հայտնում է «Սինհուա» գործակալությունը։ Տեղի արտակարգ ծառայությունների տվյալներով՝ 107 մարդ անհետ կորած է համարվում։

Թայնան քաղաքում 17-հարկանի փլուզված շենքի տակից փրկարարները հանել են 213 մարդու, որոնցից 38-ը մահացած էին համարվում, փոխանցում է Gazeta-ն։

6.7 մագնիտուդով երկրաշարժից երեք օր անց պաշտոնյաները հայտնում են, որ փլատակների տակ ողջ մարդկանց գտնելու շանսերը գնալով պակասում են։