ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Իենս Սթոլթենբերգը հայտնել է դաշինքի` Արեւելյան Եվրոպայում իր ներկայությունն ընդլայնելու մտադրության մասին: Այդ մասին նա հայտնել է ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպմանը նախորդած մամուլի ասուլիսին, տեղեկացնում է  Gazeta-ն: 

Բացի այդ, Սթոլթենբերգը հայտնել է, որ ՆԱՏՕ-ն Ռուսաստանի հետ նոր դիմակայություն չի փնտրում: 

Նա նաեւ անդրադարձել է Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստ գումարելու հարցին:  

«Մենք ուսումնասիրում ենք գումարման հնարավոր ամսաթիվը եւ կարծում ենք, որ դա Ռուսաստանի հետ երկխոսության համապատասխան հարթակ է: Ռուսաստանը մեր ամենամեծ հարեւանն է, եւ երկխոսությունը շատ կարեւոր է: Հատկապես հիմա` դժվարին ժամանակներում», — հայտնել է Սթոլթենբերգը: