Օսլոյի օդանավակայանում կանգնեցրել են 125 կգ նորվեգական մետաղադրամ տեղափոխող չինացի զբոսաշրջիկին, հայտնում է The Local-ը։ Միջադեպը տեղի էր ունեցել անցյալ շաբաթ, սակայն մաքսավորներն այդ մասին հիմա են հայտնում։
Չինաստանի բնակիչը Օսլո էր ժամանել Շանհայից։ 29-ամյա ճանապարհորդի խոսքով՝ ինքը կոպեկները ձեռք է բերել Չինաստանում տարբեր մատակարարներից, փոխանցում է Gazeta-ն։
Զբոսաշրջիկը կոպեկները տեղափոխում էր ճամպրուկի մեջ 4 պարկով։ Չինացին պատրաստվում էր 5 օր բնակվել ընկերոջ մոտ։
Զբոսաշրջիկին հանձնել են ոստիկանությանը։





























