Սերբիան հույս ունի 2016-ին  ԵՏՄ-ի հետ ազատ առեւտրի վերաբերյալ համաձայնագիր ստորագրել: Այդ մասին հայտնել է ՌԴ-ում Սերբիայի դեսպան Սլավենկո Տերզիչը: 

«Ակնկալում ենք, որ այս տարի կստորագրվի Եվրասիական տնտեսական միության հետ ազատ առեւտրի պայմանագիրը: Այնպես, որ Սերբիան համաձայնագիր ունենա ԵՏՄ բոլոր անդամների հետ», — նշել է նա, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»: 

ԵՏՄ-ն ստեղծվել է Մաքսային միության եւ Տնտեսական միասնական տարածքի հիմքի վրա եւ գործում է  2015-ի հունվարի 1-ից: ԵՏՄ անդամ են հանդիսանում Հայաստանը, Բեռալուսը, Ղազախստանը, Ռուսաստանը եւ Ղրղզստանը: