Ավստրալիայում ոստիկաններն առգրավել են մետամֆետամին տեսակի թմրանյութի ռեկորդային խմբաքանակ, որի շուկայական գինն ավելի քան 880 մլն դոլար է։

Ավստրալիայի դաշնային ոստիկանության ղեկավարներից Քրիս Շիհանը մամուլի ասուլիսին ասել է, որ իրականացված գործողության արդյունքում հայտնաբերվել եւ առգրավվել է ավելի քան 720 լ թմրանյութ։ Գործողությունը սկսվել էր անցյալ տարվա դեկտեմբերին, երբ իրավապահների ուշադրության կենտրոնում էր հայտնվել Հոնկոնգից ժամանած կասկածելի մի կոնտեյներ։ Պարզվել էր, որ հանցագործները կրծկալի հեղուկ ներդիրների մեջ 190 լիտր հեղուկ մետամֆետամին են թաքցրել։ Ավելի ուշ քննիչները Սիդնեյում հայտնաբերել էին պահեստը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Ոստիկանությունը կալանավորել է 4 մարդու, որոնք ծագումով Հոնկոնգից են։