Հարավային Կորեայի արեւելքում ռազմական ուղղաթիռ է կործանվել, հայտնում է Gazeta-ն՝ վկայակոչելով AP-ը։ Ուղղաթիռում եղել է 4 զինվոր, որոնցից երեքը զոհվել են։

Ուղղաթիռը ստուգողական թռիչքի ժամանակ վայր էր ընկել Չհունչհոոն քաղաքից ոչ հեռու գտնվող գյուղատնտեսական դաշտում։ Իշխանությունների տեղեկություններով՝ ի սկզբանե 4 զինվորներին կենդանի են հանել կործանված ուղղաթիռի միջից, սակայն նրանցից երեքը հիվանդանոցում մահացել են։

Երկրի վրա վթարից ոչ ոք չի տուժել։ Միջադեպի պատճառները պարզվում են։