Ֆրանսիայի ՌՕՈՒ «Միրաժ 2000» ֆրանսիական ռազմական օդանավը հարկադիր վայրէջք է կատարել Կիպրոսում։ Այս մասին հայտնում է «Ֆիլելեֆտերոս» թերթը։

Պարբերականի տեղեկություններով՝ միջադեպը տեղի է ունեցել դեռ կիրակի։ Եգիպտոսից Ֆրանսիա վերադարձող օդանավը Կիպրոսի օդային տարածքում չի կարող օդում լիցքավորում կատարել, ինչի հետեւանքով վթարային վայրէջք է խնդրել կղզու վրա։ Միջադեպից ոչ ոք չի տուժել։

Ներկայումս օդանավը Անդրեաս Պապանդերուի ավիաբազայում սպասում է ֆրանսիացի մասնագետների ժամանմանը։ Նախնական տեղեկություններով՝ միջադեպը  տեղի է ունեցել վառելիքի բաքերից մեկի անսարքության պատճառով, փոխանցում է ՏԱՍՍ-ը։