Ռումինիայի մաքսային ծառայությունն Ուկրաինայի հետ սահմանին արգելափակել է ռուսական բեռնատարների տեղաշարժի հնարավորությունը, հայտնում է «Պրեսսա Ուկրաինի»-ն։

Բեռնատարներն արգելափակվում են Ուկրաինայի եւ Ռումինիայի սահմանի երկու կողմից։

Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ռումինիայի մաքսային ծառայությունը գործադուլ է հայտարարել եւ թույլ չի տալիս ռուսական բեռնատարներին անցնել Ուկրաինա։

Ռուսաստանի իշխանություններն էլ իրենց հերթին որոշում են կայացրել արգելել Ուկրաինայում գրանցված փոխադրամիջոցների երթեւեկությունն իրենց տարածքում։

Դրանից հետո Ուկրաինայի կառավարությունը որոշում է կայացրել դադարեցնել ռուսական բեռնատարների տարանցումը։