Թուրքիան Ուկրաինային 5 տարի ժամկետով 50 մլն դոլարի չափով վարկ կտրամադրի, հայտնում է «Ինտերֆաքս»-ը։

Համաձայնությունը ստորագրել են Ուկրաինայի ֆինանսների նախարար Նատալյա Յարեսկոն եւ Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Մուստաֆա Էլիթաշը։

Վարկի տոկոսադրույքը կազմում է տարեկան 2.5 տոկոս։  Յարեսկոյի խոսքով՝ վարկը G20 երկրների կողմից Ուկրաինային ցուցաբերած օգնության քայլերից մեկն է։

Ենթադրվում է, որ միջոցները կտրամադրվեն ընթացիկ տարվա առաջին կամ երկրորդ եռամսյակի ընթացքում։ Գումարն ուղղվելու է պետական բյուջեի ընդհանուր ֆոնդ՝ ընդհանուր ծախսերի ֆինանսավորման համար։