Ուկրաինան Ռուսաստանի եւ եվրոպական գործընկերների հետ տեխնիկական բանակցություններ է սկսել ռուսական մեծ բեռնատարների արգելափակման հարցով, տեղեկացնում է   «Ուկրաինա 112» հեռուստաալիքը` վկայակոչելով Ուկրաինայի ենթակառուցվածքների նախարար Անդրեյ Պիվովարսկուն: 

«Տվյալ իրավիճակի հանգուցալուծման համար մենք տեխնիկական խորհրդակցություններ ենք սկսել եվրոպացի գործընկերների հետ, տեխնիկական խորհրդակցություններ ենք սկսել Ռուսաստանի տրանսպորտի նախարարության հետ», — ասել է նա:

«Այսօրվա դրությամբ տեխնիկական խորհրդակցություններ են ընթանում, հույս ունեմ, որ մոտ ժամանակներս կհամաձայնեցվի հարցը», — հավելել է նա:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանի վարչապետ Մեդվեդեւը խելագար է կոչել նրանց, ովքեր Ուկրաինայում արգելափակում են ռուսաստանյան մեծ բեռնատարների շարժումը: