Սոմալիի պաշտպանության նախկին նախարար Մուհայադին Մոհամեդը զոհվել է երկրի մայրաքաղաք Մոգադիշոյում` մեքենայի պայթյունից: Այդ մասին տեղեկացրել է Reuters գործակալությունը:
Նրա տվյալներով, ծայրահեղականներն ականապատել էին մեքենան, որով տեղաշարժվում էր նախկին նախարարը: Պայթյունի պահին մեքենայում եւս մեկ մարդ է եղել, նա լուրջ վնասվածքներ չի ստացել:
Պայթյունի համար պատասխանատվություն է ստանձնել իսլամիստական «Աշ-Շաբաբ» խմբավորումը: «Մենք ենք կանգնած նրա սպանության հետեւում», - խմբավորման ներկայացուցչի խոսքերն է մեջբերել Reuters գործակալությունը:
Մոհամեդը 2008-ի անցումնային դաշնային կառավարության կազմում կարճ ժամանակ զբաղեցրել էր պաշտպանության նախարարի պաշտոնը: Այդ ժամանակ Աֆղանական միության խաղաղարարների աջակցությամբ պայքար էր ընթանում «Աշ-Շաբաբի» գրոհայիններին Մոգադիշոյից եւ Սոմալիի այլ խոշոր քաղաքներից դուրս քշելու ուղղությամբ, տեղեկացնում է գործակալության հաղորդագրությունը:





























