«Հյուսիսաին հոսք-2» գազատարի նախագծի իրականացման համար Լեհաստանի հակամենաշնորհային ծառայության հավանության կարիքը չկա: Այդ մասին հայտնում է RNS-ը` վկայակոչելով Եվրահանձնաժողովում աղբյուրին:
«Մենք միայն Գերմանիայի հակամենաշնորհային տեսչության հետ ենք աշխատում», — գործակալությանը հայտնել է աղբյուրը` նշելով, որ լեհական կարգավորող մարմնի որոշումը նրա հետ պետք է քննարկել:
Միաժամանակ լեհական կարգավորիչ մարմնում գործակալության աղբյուրը հայտնել է, որ տվյալ գործի հետաքննությունը լեհական կարգավորող մարմնի նախաձեռնությունն է:
Ավելի վաղ Լեհաստանի մրցակցության եւ սպառողների պահպանության վարչությունը հայտնել էր, որ լեհական հակամենաշնորհային կարգավորիչ մարմինը «Հյուսիսային հոսք — 2»-ի վերաբերյալ որոշում կկայացնի 2016-ի ամռանը:
«Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը վստահություն է հայտնել, որ «Հյուսիսային հոսք--2»-ը կկառուցվի սահմանված ժամկետում: Իսկ Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան հայտնել է, որ «Հյուսիսային հոսք--2»-ը խնդիր է Լեհաստանի եւ Գերմանիայի հարաբերություններում:



























